Հասարակություն
12:44 20/05/2020

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում չգնալ օդանավակայան. հարազատներին դիմավորելու կարիք չկա

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել: Ոստիկանությունից հայտնում են, որ արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։
Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։
Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ