fbpx
Աշխարհ

ԱՄՆ ֆինանսների նախարարը հրաժարվել է ներկա գտնվել ՌԴ-ի մասնակցությամբ G20-ի հանդիպումներին

Այս շաբաթ անցկացվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի նստաշրջանների շրջանակում Ջանեթ Յելենը ներկա չի գտնվի G20-ի միջոցառումներին՝ ՌԴ ներկայացուցիչների մասնակցության դեպքում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին։

Ռուս պաշտոնյաների մասնակցությունը G20-ի հանդիպմանը սպասվում է չորեքշաբթի, հեռավար ձևաչափով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ կողմ է հանդես գալիս Մեծ քսանյակից Ռուսաստանի բացառմանը, սակայն միևնույն ժամանակ նշել, որ մի շարք երկրներ դրան համաձայն չեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ