fbpx
Արցախ

ՌԴ խաղաղապահների գործելակերպը հակասում է եռակողմ հայտարարությանը․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովից խոսեց երեկ տեղի ունեցած դեպքից՝ կապված ԱԺ մի քանի պատգամավորների կողմից Արցախ մուտքի խնդիրների հետ։

Նա ասաց, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների կողմից ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների Արցախ մուտքն արգելելը տարակուսանքի տեղիք է տալիս։

Նրա խոսքով՝ այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետին, որ Լաչինը նախատտեսված է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անխափան կապն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին խաղաղապահները չէին թույլատրել մտնել Արցախ։ Այս մասին հայտարարություն էր տարածել նաև ՀՀ ԱԳՆ-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ