Интерфакс-ի հաղորդմամբ՝ ՌԴ առողջապահության նախարարության մերձմոսկովյան ղեկավար Սվետլանա Ստրիգունկովան հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը վրա կհասնի աշնան մոտ:
«Դրա համար էլ զինվում ենք պաշտպանիչ միջոցներով նաև առաջիկա ժամանակաշրջանում»,- նշել է Ստրիգունկովան։
Նրա տվյալներով՝ բուժանձնակազմի համար ներկայումս ունեցած պաշտպանիչ միջոցները կբավականացնեն ևս մեկ ամիս՝ հաշվի առնելով գործող պահանջմունքները: