ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագիր է տեղադրվել, որով նա չեղարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզաները, եթե նրանք գործուղման են գալիս ՌԴ. հայնտում է Московский комсомолец-ը:
Բացի այդ, չեղարկվում են վիզաները նաև Թուրքիայից վարորդների համար ավտոփոխադրումների ժամանակ, այն պայմանով, որ Թուրքիան նմանատիպ քայլեր կձեռնարկի: