Աշխարհ
04:00 13/10/2019

ՌԴ-ն հարվածային համալիրներ կմշակի, որոնք կարող են հաղթահարել ցանկացած ՀՀՊ համակարգ․ Պուտին

Ռուսաստանը կմշակի հարվածային համալիրներ, որոնք կարող են հաղթահարել ցանկացած ՀՀՊ համակարգ: Այս մասին Al Arabiya հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք դա կանենք, այժմ դա արդեն ակնհայտ է, որովհետև ՀՀՊ համակարգերը աշխատում են բալիստիկ հետագծով թռչող բալիստիկ հրթիռների դեմ, իսկ մենք, բացի այն, որ դրանք բազմիցս կատարելագործել ենք, նաև ստեղծել ենք այլ զենք, որը աշխարհում դեռևս ոչ ոք չունի»,-ասել է նա։

Նախագահը նաև պատասխանել է այն հարցին, թե զգում է արդյոք Ռուսաստանը սպառնալիք իր սահմանների կողմը ՆԱՏՕ-ի տեղաշարժից։

«Մենք միշտ ենք դա զգացել, միշտ ենք այդ մասին խոսել։ Իսկ մեզ անընդհատ պատասխանել են․ «Դուք մի վախեցեք, դա ձեր դեմ չէ» և ոչ մի սարսափելի բան չկա, քանի որ ՆԱՏՕ-ն տրանսֆորմացվում է, դա արդեն բոլորովին էլ ռազմալան կազմակերպություն չէ, այն ոչ ագրեսիվ բնույթ ունի և այլն»,- ասել է նա։

Սակայն, Պուտինը հիշեցրել է՝ ՆԱՏՕ-ի կանոնակարգը, որ նախատեսում է դաշինքի անդամների ռազմական աջակցություն, ոչ ոք չի փոխել։

«Դա զինվորական միավորում է։ Եվ իհարկե, զինվորական միավորման ենթակառուցվածքը մոտենում է մեր սահմաններին, ոչ մի ուրախություն դա մեզ մոտ չի առաջացմում»,- ամփոփել է երկրի ղեկավարը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ