ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ կանի ԼՂ հակամարտության կարգավորման համար

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
maria zakharova

Ամենադիտվածներ

Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծելու համար, բայց ժամանակային սահմանափակում պետք չէ դնել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ղարաբաղյան հակամարտությունը 2019-ին կարգավորվի` հաշվի առնելով Բաքվի լավատեսությունն այս հարցում։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին բարձր մակարդակի ինքնավարության իրավունք տալ։

«Մենք ժամանակային սահմանափակում չենք դնում, միշտ կողմ ենք եղել հնարավորինս արագ կարգավորմանը և բոլոր միջոցները կձեռնարկենք դրա համար», – ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է նա:

Նա հստակ ժամկետ չի նշել, միայն ասել է, որ «պատմությունը երկար է, հակամարտությունը` ձգձգված»։

«Բայց այն, ինչ կախված է ռուսական կողմից` և որպես Մինսկի խմբի համանախագահ, և որպես երկիր, որը Հայաստանի ու Ադրբեջանի հետ ընդհանուր պատմություն ու անցյալ ունի, անհրաժեշտ ամեն բան կանի», – հավելել է Զախարովան։

Այս մասին գրում է panarmenian.net-ը։

Ամենաթարմ