fbpx
Քաղաքականություն

ՌԴ-ն կանի ամեն բան, որ կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս սրացումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Ռուսաստանը կգործարկի բոլոր հնարավորությունները, որ կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս սրացումը:

Ռուդենկոն հայտնել է, որ կարող է հավաստիացնել, որ կանեն ամեն հնարավոր բան:

«Կդրսևորենք ռուսական դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միան կարգավորենք ներկայիս սահմանային կոնֆլիկտը, այլև՝ որ մեզ համար եղբայրական և մերձավոր երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ընդհանրապես բարելավվեն»:

ԱԳ փոխնախարարը հավելել է, որ երկիրն ունի այդպիսի հնարավորություններ և իրենք մի քանի անգամ դրանից օգտվել ենք, այդ թվում՝ 2017 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերջին բռնկման ժամանակ:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ