Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Տաջիկստանի մասով՝ ՀԱՊԿ շրջանակներում Մոսկվայի պարտավորությունների մնում են ուժի մեջ։
Այս մասին հայտնում է Ria-ն։
Լավրովը պատասխանելով տաջիկաաֆղանական սահմանային իրավիճակին ՌԴ արձագանքի վերաբերյալ հարցին, Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային տարածք։
Այստեղ հետաքրքրական է արձագանքի արագության ու պատրաստակամության չափը՝ կապված Տաջիկստանի հետ, երբ թալիբները դեռ չեն հասել ու հատել այդ սահմանը։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական զինված ուժերն արդեն 2 ամիս է ապօրինաբար հատել են ՀՀ սահմանը, մենք էլ պաշտոնապես դիմել ենք ՀԱՊԿ-ին, բայց սահմանային տարածք նույնիսկ այց չի եղել կառույցի կողմից։ Ավելին՝ ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասը ադրբեջանական ներխուժումն անվանել է լոկ «սահմանային միջադեպ»։