Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Ղրիմից․ ՄԱԿ-ը բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այսօր առավոտյան բանաձևեր է ընդունել, որոնց ցանկում է նաև Ղրիմի իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացրած բանաձևը։

«Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև ծովի և Ազովի ծովի մի մասի ռազմականացման խնդիրը» բանաձևն ընդունվել է 63 կողմ, 17 դեմ ու 62 ձեռնպահ ձայներով։

Բանաձևում Ռուսաստանը նշվում է որպես օկուպացնող ուժ ու ասվում է, որ ՌԴ-ն անհապաղ, ամբողջովին և անվերապահորեն պետք է հեռացնի իր զինված ուժերը Ղրիմից։

Ամենաթարմ