Աշխարհ

ՌԴ-ն ծրագրում է S-400-ների շուրջ նոր համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ

Զենք արտահանող ռուսական պետական Rosoboronexport ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ 2020թ. առաջին կեսին ծրագրվում է S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ նոր համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

«Հույս ունենք, որ առաջիկա տարվա առաջին կիսամյակում համաձայնագիր կստորագրենք»,-ասել է Միխեևը:

Նշենք, որ ԱՄՆ ղեկավարության կարծիքով S-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին և սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արտադրության F-35 կործանիչների համար:

2019թ. հուլիսին, երբ Ռուսաստանը ավարտեց S-400-ների մատակարարումը, Պենտագոնը Թուրքիային դուրս թողեց F-35-ի ծրագրից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ