Աշխարհ

ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել Կերչի նեղուցում կալանված նավերը

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել այն երեք նավերը, որոնք Կերչի նեղուցում ռուսական կողմը կալանել էր 2018 թվականի նոյեմբերին։ Այս մասին հայտնում են ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից։

«Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավերի հանձնումն ուկրաինական կողմին, որոնք 2018 թվականի նոյեմբերին խախտել էին Ռուսաստանի Դաշնության սահմանը Կերչի նեղուցի շրջանում Կիևի կանխամտածված սադրանքի ընթացքում և կալանվել Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից։

«Հիշյալ նավերը մեր սահմանի ապօրինի հատման Ռուսաստանում շարունակվող քրեական գործի իրեղեն ապացույցներն են: Ուկրաինական կողմի պատասխանատու պահմանը դրանց հանձնումը հնարավոր է դարձել այն բանի կապակցությամբ, որ Ռուսաստանի իրավասու մարմիններն ավարտել են նավերի նկատմամբ անհրաժեշտ քննչական գործողությունները, և դրանց գտնվելը Ռուսաստանի Դաշնության տարածքում քրեական դատավարության շարունակման համար չի պահանջվում»,-նշված է ԱԳ նախարարության՝ նոյեմբերի 18-ին տարածված հաղորդագության մեջ::

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ