fbpx
Տնտեսություն

Ռուսաստանը նախատեսում է 1 մլրդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ

money

Ռուսաստանը նախատեսում է մոտ ժամանակում 1 մլրդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Այդ մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի ընթացքում հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը՝ փոխանցում է ТАСС-ը:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ:

«Ռուսական բիզնեսն այսօր կարող է առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ամենաարդյունավետ լուծումները, ինչպես նաև՝ թվային տնտեսության, էլեկտրոնային կառավարության, խելացի քաղաքների զարգացման, տեղեկատվական անվտանգության, լոգիստիկայի, էներգաարդյունավետության և հեռավար կրթության ոլորտներում: Շատ կարևոր է, որ բոլոր այդ լուծումներն արդեն ակտիվորեն կիրառվում են ՌԴ շրջաններում»,- ասել է Ռեշետնիկովը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ