fbpx
Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների. Պուտին

Կրեմլում Ռուսաստանի կազմ նոր տարածքներ ընդգրկելու մասին համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը դիմել է Ուկրաինայի իշխանություններին:

«Կիևի ռեժիմին կոչ ենք անում հարգել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ընտրությունը, միայն դա կարող է լինել խաղաղության ճանապարհը: Ես ուզում եմ, որ Կիևի իշխանությունները և Արևմուտքում նրանց իրական տերերը լսեն ինձ. Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարդիկ դառնում են մեր քաղաքացիները և ընդմիշտ: Ռուսաստանը երբեք չի դավաճանի ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչներին»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հավելել է. «Չկա Խորհրդային Միություն: Անցյալը չես վերադարձնի: Եվ Ռուսաստանին էլ այսօր դա այլևս պետք չէ: Մենք դրան չենք ձգտում: Բայց չկա ավելի ուժեղ բան, քան միլիոնավոր մարդկանց վճռականությունը, որոնք իրենց մշակույթով, հավատքով, ավանդույթներով, լեզվով իրենց համարում են Ռուսաստանի մաս»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ