fbpx
Աշխարհ

ՌԴ պետդուման կեղծ լուրերի դեմ օրենք է ընդունել

ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է կեղծ լուրերի դեմ օրենք, որը կոչված է նաև պայքարել իշխանությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեմ: Կոշտ քննադատությունից հետո օրենքի նախագիծն ուղղվել է: Ինտերնետային լրատվամիջոցները և քաղաքացիները «սխալվելու իրավունք» են ստացել, սակայն տուգանքների չափերը մի քանի անգամ բարձրացվել են: Դա վերաբերում է ինչպես «ֆեյքերին», այնպես էլ իշխանական մարմիններին վիրավորելուն: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մինչ երկրորդ ընթերցումը, նախագծում շտկումներ են մտցվել: Ըստ այդ փոփոխության՝ ինտերնետային լրատվամիջոցները կարող են ինքնակամ մեկ օրում լրատվամիջոցից հեռացնել հանրային նշանակության կեղծ տեղեկությունները և այդ դեպքում չեն ենթարկվի արգելափակման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ