Ռուսաստանում հնարավոր է չիրականացվի Չեմպիոնների լիգայի 2022 թվականի եզրափակիչը՝ Ուկրաինայի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի պատճառով։ ՌԴ-ն կարող է զրկվելն անցկացնելու իրավունքից: Այս մասին հայտնել է ESPN-ը։
Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն արդեն եվրոպական մի քանի մարզադաշտ է դիտարկում՝ որպես Սանկտ Պետերբուրգին փոխարինող:
Դեռևս, սակայն, պաշտոնական հաղորդագրություն այս մասին չի արվել: Նշվում է՝ ՈՒԵՖԱ-ն դիտարկվում է Հռոմի, Մյունխենի, Փարիզի, Ամստերդամի և Բարսելոնայի մարզադաշտերը:
Հաղորդվում է՝ ՈՒԵՖԱ-ն մտադիր է համագործակցել Եվրամիության հետ և կիրառել այն պատժամիջոցները, որոնք կսահմանվեն Ռուսաստանի դեմ՝ ռազմական ներխուժման համար: