Սննդաբան Մայքլ Մոսլին պարզաբանել է, որ շաքարի և ճարպաթթուների մակարդակի բարձրացումը կարող է քաշի ավելացման հանգեցնել, հիմնականում որովայնի հատվածում։
Մասնագետը խորհուրդ է տալիս կրճատել շաքարավազի և ածխաջրերի օգտագործումը։ Ավելի քիչ մանգո և արքայախնձոր ուտել, չխմել շատ քաղցր սմուզիներ և հյութեր։
«Նիհարողները պետք է վերամշակված ածխաջրերը, ինչպիսիք են սպիտակ հացը, չիփսերը եւ մակարոնեղենը, փոխարինեն էներգիայի՝ դանդաղ արտազատվող աղբյուրներով, ինչպիսիք են շագանակագույն բրինձը կամ քինոան»,- նշել է սննդաբանը:

