ՌԴ-ում հանդսավորությամբ կբացվի մարշալ Բաղրամյանի հուշարձանը

Հրապարակող՝

ՌԴ-ում հանդսավորությամբ կբացվի մարշալ Բաղրամյանի հուշարձանը

Ամենադիտվածներ

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի 22 դպրոցի բակում կտեղադրվի մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը։

Այս մասին տեղեկանում ենք Հարավային ռազմական օկրուգի տարածած տեղեկատվությունից։

Նշվում է, որ հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, որին կմասնակցեն մի շարք զինվորականներ։ Դեկտեմբերի 2-ը մարշալի ծննդյան օրն է։

Նշենք, որ Բաղրամյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս է, ինչպես նաև Խորհրդային Միության մարշալ։

Բաղրամյանը մահացել է 1982 թվականին։ Նրա աճյունը թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Կրեմլի պատի մեջ։

Ամենաթարմ