ՌԴ-ում մտադիր են ավելացնել զբոսաշրջության ոլորտի ծախսերը

Ամենադիտվածներ

Ինչպես մոռանալ վատ հիշողությունները. գիտնականներ

Ըստ Ռուսաստանում մինչև 2035 թվականն ընկած ժամանակաշրջանի համար զբոսաշրջության զարգացման նոր մշակվող ռազմավարության՝ ներդրումների ծավալը դրա իրագործման համար կավելանա երեք անգամ: Այս մասին հայտարարել է Զբոսաշրջության դաշնային գործակալության (Ռոստուրիզմ) ղեկավար Դմիտրի Գորինը, փոխանցում է РИА Новости-ն։

«Հնարավոր չէ ճյուղը պատկերացնել առանց ներդրումների: Մինչև 2035 թվականը զբոսաշրջության զարգացման ռազմավարության սկզբունքային տարբերությունը նախորդներից այն է, որ ներդրումներն ավելանալու են երեք անգամ»,-ընդգծել է փորձագետը՝ հանդես գալով Online Travel յոթերորդ միջազգային խորհրդաժողովում:

Ռոստուրիզմի ներկայացուցչի խոսքով՝ այդ ներդրումները պետք է ուղղվեն անմիջականորեն տուրիստական օբյեկտների՝ ճանապարհների, ենթակառուցվածքի, ծառայությունների զարգացմանը:

Նա նաև պատմել է, որ նոր ռազմավարության մեջ շատ հստակորեն ամրագրվել են զբոսաշրջության բոլոր հիմնական, այդ թվում և գործնական տեսակները:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ