fbpx
Աշխարհ

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ինքնազգացողությունը նորմալ է. Interfax

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, ունի նորմալ ինքնազգացողություն ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը։

«Միխայիլ Վլադիմիրովիչի բուժումը շարունակվում է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ,-ասել է Բելյակովը։-Ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ նորմալ է»։

Նա նաև ավելացրել է, որ վարչապետն աշխատում է և գործընկերների հետ շփվում է հեռախոսակապով։

Հայտնենք, որ հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում Միշուստինը հայտնել է, որ նա վարակվել է կորոնավիրուսով։ Վարչապետն ասել է, որ պետք է ինքնամեկուսանա և լինի բժիշկների հսկողության տակ ։ Պուտինը առողջություն է մաղթել Միշուստինին և խնդրել վարչապետին կապվել իր հետ հիվանդանոցից։ Միշուստինի բացակայության ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետը՝ Անդրեյ Բելոուսովը։

Այս մասին հայտնում է interfax.ru-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ