Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Ղրիմ այցի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ ՌԴ վարչապետի այցը «համաձայնեցված չէ Ուկրաինայի իշխանության հետ»։
Նշենք, որ այսօր Դմիտրի Մեդվեդևը եղել է Սևաստապոլում, որտեղ մասնակցել է ռազմածովային ուժերի օրվան նվիրված տոնակատարությանը։
Վարչապետը մտադիր է Ղրիմում մնալ 2 օր։ Նախատեսված են հանդիպումներ Ղրիմի ղեկավարի, մարզպետի պաշտոնակատարի հետ։
Առաջին անգամ չէ, որ Կիևը դեմ է արտահայտվում ՌԴ նախագահի կամ վարչապետի թերակղզի այցելությանը։ Ռուսաստանը, սակայն, անարձագանք է թողնում այսպիսի հայտարարությունները։
Հավելենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ ոչ մեկը իրավունք չունի իրենց ասելու՝ երբ ու ինչպես այցելեն Դաշնության տարածք։

