ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հակադարձելու է, եթե կառուցողական պատասխան չստանա անվտանգության երաշխիքների առաջարկներին, և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ կուրսը։
«Բլինկենը վստահեցրել է, և մենք հուսով ենք, որ այդ հավաստիացումները կիրականացվեն, որ նրանք մեզ կուղարկեն գրավոր, հոդված առ հոդված պատասխաններ՝ բացատրելով ԱՄՆ դիրքորոշումը մեր կոնկրետ պահանջների վերաբերյալ արդեն այս շաբաթ»,- ասել է Լավրովը։

