Ռուսաստանը երկու տարով հեռացվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայից (ՖԻԴԵ):
Այս որոշումը կայացվել է ուկրաինական կողմի բողոքի հիման վրա։
«Բողոքը խստորեն դատապարտում է Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի մարզերում, ինչպես նաև Ղրիմի շրջաններում գործող շախմատային ակումբների՝ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային անդամակցությունը, որոնք գտնվում են երկրի վերահսկողության տակ և միջազգային հանրությանը հայտնի են որպես Ուկրաինա տարածքներ»։
Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսին։