ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ ՌԴ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Փոխվարչապետը նշել է, որ տվյալներն անընդհատ փոխվում են: ՆԳՆ տվյալներով՝ տուժածների թիվը 751-է, նրանցից 153-ը գտնվում են հիվանդանոցներում: Հաղորդվում է նաև, որ 9 մարդ անհետ կորած է: Հեղեղումները սկսվել են հորդառատ անձրևների հետևանքով: Մարզում հայտարարված է արտակարգ դրություն: