Աշխարհ

Ասանժի առողջական վիճակը կայունացել է

WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Խրաֆնսոնը պատմել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակի մասին: Նրա խոսքով՝ Ջուլիան Ասանժի առողջական վիճակը կայունացել է:

«Անկասկած, նա ավելի լավ վիճակում է, քան մի քանի շաբաթ առաջ»,- ասել է Խրաֆնսոնը՝ հավելելով, որ Ասանժի վիճակը կայնունանում է:

Նրա խոսքերով` Ասանժը դեռևս տառապում է, և նրա հոգեբանական վիճակը շարունակում է մնալ փխրուն:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բանտում գտնվող Ասանժին հոգեբույժ և թերապևտ է այցելել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ