Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Relevo-ն։
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը Ալոնսոյին հրավիրելու փորձ կանի Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո։
Օրերս իսպանացի մասնագետը մամուլում հայտարարություն արեց, որ մրցաշրջանի ավարտից հետո չի պատրաստվում հեռանալ «Բայերից»։ Այս լուրը դրական է ընդունվել Մադրիդի «Ռեալի» կողմից, քանի որ այս որոշումը տեղավորվում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ակումբի զարգացման տրամաբանության մեջ:
Նշվում է, որ Ֆլորենտինո Պերեսը Խաբիին տեսնում է որպես Անչելոտիի փոխարինող և իդեալական մարզիչ կառուցվող երիտասարդ թիմի համար։
«Պերեսը պրագմատիկ է. երբ նա զգա, որ Ալոնսոն պետք է «Ռեալին», նա կգա նրա հետևից»,- «Ռեալի» ներկայացուցիչներից մեկի խոսքերն է մեջբերում Relevo-ն։