Գազայի հատվածում մոտ 9000 հիվանդ տարհանման կարիք ունի. ԱՀԿ

Ամենադիտվածներ

Լիվերպուլը չի նահանջում․ ակումբը դարձյալ հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ Գազայի հատվածում մոտ 9000 հիվանդ անհապաղ տարհանման կարիք ունի:

«Գազայի ամբողջ տարածքում գործում է ընդամենը 10 հիվանդանոց, և հազարավոր հիվանդներ առաջվա պես զրկված են բժշկական օգնությունից», – գրել է Գեբրեյեսուսը X-ի իր միկրոբլոգում:

ԱՀԿ-ի տվյալներով՝ նախքան պատերազմը Գազայում գործում էր 36 հիվանդանոց։

«Մոտ 9000 հիվանդի անհրաժեշտ է անհապաղ տարհանել արտերկիր՝ կենսականորեն անհրաժեշտ բժշկական ծառայություններ ստանալու՝ ներառյալ քաղցկեղի, երիկամների դիալիզի, այլ քրոնիկական հիվանդությունների, ռմբակոծության հետևանքով ստացած վնասվածքների ապաքինման համար»,- հավելել է Գեբրեյսուսը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ