Telegraaf-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» մինչ օրս մտադրություն ունի դաշտի միջին գիծն ուժեղացնել։ Սակայն մադրիդյան ակումբը այլևս հետաքրքրված չէ «Այաքսի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկի ծառայություններով։ Հաղորվում է, որ ակումբներն ավարտել են բանակցությունները։
Մինչ այս նշվում էր, որ 50 միլիոն եվրոյի դիմաց Վան դե Բեկը միգուցե տեղափոխվի «Ռեալ»։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» ևս հետաքրքրված էր Վան դե Բեկի ծառայություններով։