«Ռեալը», «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը» կարող են դուրս մնալ Չեմպիոնների լիգայից, հայտարարել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսը:
Թեոդորիդիս ասել է, որ դա հավանական է, եթե չպահեն կանոնները
«Եթե նրանք չպահպանեն կանոնները, կարող են դուրս մնալ: Դա կախված է իրենցից: Հարկ է նշել, որ մնացած բոլոր ակումբներն ընդունել են կանոնները: Ես կցանկանայի ինչ-որ բան պարզաբանել, որովհետև այնտեղ սխալ մեկնաբանություն եղավ։ Սա չի լինի նախագահի անձնական որոշում: Դա ՈՒԵՖԱ-ի կամ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հետ ոչ մի կապ չի ունենա: Ոչ նախագահը, ոչ էլ ես չեմ կարող ազդել դատական համակարգի աշխատանքի վրա», – ասել է նա։