Հայտնի է դարձել Լա Լիգայի երկրորդ շրջանի՝ «Ռեալ»-«Բարսելոն» հանդիպման օրը: 26-րդ տուրի հանդիպումը կկայանա մարտի 2-ին և կմեկնարկի տեղական ժամանակով 20:45-ին, հայտնել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասին:
Հանդիպումը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Առաջին շրջանի խաղում «Բարսելոնը» 5:1 հաշվով հաղթել էր մադրիդցիներին: