fbpx
Սպորտ

Ռեալի աստղը կարող է հեռանալ Մբապեի պատճառով

Մադրիդի «Ռեալն» այս ամառ կարող է կորցնել իր հարձակվողներից մեկին, հայտնում է Todofichajes պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն Կիլիան Մբապեի տեղափոխությունից հետո մտավախություն ունի, որ ավելի քիչ խաղաժամանակ կստանա քան նախկինում։ Նշվում է, որ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և մի քանի անգլիական ակումբներ։

Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ