Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Լա Լիգայի «Կադիսի» հետ հանդիպումից հետո (0:0) նշել է մադրիդյան ակումբի գլխավոր մրցակցին` չեմպիոնության համար պայքարում։
«Դատելով աղյուսակից՝ այս պահին «Սևիլիան» մեզ ամենամոտն է։ Նրա հետ է, որ մենք պետք է պայքարենք: : Հիմա պետք է ուշադրություններս կենտրոնացնենք նրանց վրա:
Նրանք հմուտ թիմ են, ունեն հիանալի երկրպագուներ», Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
18 խաղից հետո «Ռեալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով «Սևիլիային», բայց անդալուզյան ակումբը մեկ խաղ քիչ է անցկացրել։