Ֆաբիո Կապելոն խոսել է «Լիվերպուլ»-«Բարսելոնա» պատասխան հանդիպման մասին:
«Ինձ դուր եկան «Լիվերպուլի» ուժը, կամքը և բարձր մակարդակով խաղալու ցանկությունը:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն էլ երեք անգամ հայտնվեցին Ալիսոնի առջև, բայց նա անհավանական սեյվեր կատարեց: Կատալոնացիները կենտրոնանալու հետ կապված լուրջ խնդիրներ ունեին՝ հատկապես չորրորդ գոլի ժամանակ: Չի կարելի նման գոլեր բաց թողնել: Դա գլուխգործոց էր խաղադաշտը ճիշտ տեսնելու և խորամանկության տեսանկյունից, սակայն «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն այդպես սխալվելու իրավունք չունեին:
Երեկ ցնծում էր ոչ միայն Լիվերպուլը, այլև Մադրիդը: «Ռեալի» համար անտանելի կլիներ, եթե «Բարսելոնան» Մադրիդում նվաճեր Չեմպիոնների լիգայի գավաթը»,- Կապելոյի խոսքը մեջբերել է Sky Sport Italia-ն: