Ռեալի հարձակվողը կարող է հայտնվել Մոնակոյում

Goal.com-ի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական Լիգա 1-ում։

Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Մոնակոյի» խաղացող։ Այդ ակումբում նա կփոխարինի Ռադամել Ֆալկաոյին, ով պատրաստվում է տեղափոխվել «Գալաթասարայ»:

Հիշեցնենք, որ Դիասը վերադարձել էր «Ռեալ» նախորդ ամռանը, սակայն չէր կարողացել ամրապնդվել մեկնարկային կազմում: Նա հանդես է գալիս 7 համարի ներքո։

Ամենաթարմ