«Ռեալի» ձախ եզրային պաշտպան Ֆլորան Մենդին 2-3 շաբաթ չի կարողանա դուրս գալ խաղադաշտ: Ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի մկանային վնասվածք: Այս մասին հաղորդում է AS-ը։ Մենդին բաց կթողնի շաբաթ օրը «Ռեալի» և «Աթլետիկոյի» միջև կայանալիք հանդիպումը:
Հիշեցնենք, որ Մենդին վերջերս էր վերականգնվել հուլիսին ստացած ազդրի վնսավածքից, ինչի պատճառով շուրջ մեկ ամիս էր բաց թողել թիմի խաղերը:
Ֆլորան Մենդին ամռանը «Լիոնից» տեղափոխվել էր «Ռեալ» 48 մլն եվրոյի դիմաց: