fbpx
Սպորտ

Ռեալի կիսապաշտպանական հիանալի զույգերը. Կրոս-Մոդրիչ, Վալվերդե-Կազեմիրո

Մադրիդի «Ռեալ»-ում հիանալի կիսապաշտպանական զույգեր են ձևավորվել. Տոնի Կրոս-Լուկա Մոդրիչ, Ֆեդե Վալվերդե-Կազեմիրո։ Եթե «Սանտյագո Բեռնաբեու»-ում հարցնեք «վերահսկողություն» բառի հոմանիշը, Ձեզ անկասկած ցույց կտան Կրոսի ու Մոդրիչի տեսանյութը։ Բայց ինչպես տեսանք Չավի Էռնանդես – Անդրես Ինեստա զույգի դեպքում, երջանիկ ժամանակները հավերժ չեն։

Հանդիպման ընթացքում դոմինանտությունը պահելու նպատակով Զինեդին Զիդանը իր ձեռքի տակ ունի բավականին մարզական, ուժեղ այլընտրանք։ Երբ Կրոսն ու Մոդրիչը չեն կարողանում մասնակցել խաղին, նրանց փոխարինում են Վալվերդեն ու Կազեմիրոն։

Զիդանի համար Վալվերդեն միշտ էլ ծայրահեղ իրավիճակների փրկությունն է։ Նրա «երանգով» գունավորվում է ամբողջ խաղադաշտը։

«Ես այնքան կարող եմ վազել իմ թիմի համար, մինչև ոտքերս հալումաշ լինեն»,- մի առիթով ասել է Վալվերդեն։ Եվ իհարկե նմանատիպ խոստովանությունները շոյում են երկրպագուների ականջները։ «Արքայական» ակումբում առանձնահատուկ վերաբերմունքի են արժանանում այն ֆուտբոլիստները, որոնք քրտնաջան են աշխատում։

Կազեմիրոն ու Վալվերդեն՝ բրազիլացին ու ուրուգվայցին, պարզապես «Յութուբյան» ֆուտբոլիստներ չեն, այլ նրանցից են, որոնք արժանանում են մարզիչների հատուկ գնահատականներին։ Մրցակիցների մարզիչներին ու Զիդանին էլ է դա հայտնի, վերջինս շատ լավ է ճանաչում իր ղեկավարած կազմը:

«Գրանադա»-ի դեմ խաղում Վալվերդեն ու Կազեմիրոն հրաշալի 90 րոպեներ անցկացրին։ Ուրուգվայցուն  հաջողվեց կասեցնել մրցակցի բազմաթիվ գրոհներ։

Բոլորը անհամբերությամբ սպասում են այս զույգի խաղի հետագա զարգացումներին։ Եթե «Սերուցքայինները» դեռ հույս ունեն որևէ տիտղոս նվաճելու այս մրցաշրջանում, ապա նրանց անպայման պետք կգան թիմի, ինչպես Պլան Ա-ն (Կրոս-Մոդրիչ), այնպես էլ Պլան Բ-ն (Վալվերդե-Կազեմիրո)։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ