fbpx
Սպորտ

Ռեալի կիսապաշտպանը կտեղափոխվի իտալական ակումբ

Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Իտալիայում: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Կոմոն» երեքշաբթի՝ օգոստոսի 20-ին պաշտոնական առաջարկ է ուղարկել Մադրիդի «Ռեալին» կիսապաշտպանի ձեռքբերման համար։ Նշվում է, որ կողմերը գրեթե համաձայնության են եկել գործարքի շուրջ։

Մադրիդցիները արգենտինացու հաջորդ տեղափոխության ժամանակ կունենան և՛ առաջնային հետգնման, և՛ գումարի որոշակի տոկոս ստանալու իրավունք:

Նախորդ մրցաշրջանում Նիկոն «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի 3 խաղի ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ