Մադրիդի «Ռեալի» պաշտոնական խանութում արդեն վաճառվում են Խամեսի՝ 16 համարի գրությամբ մարզաշապիկները։ Այս մասին հայտնում է Marca-ն:
Այս տեղեկությունը շատ է ուրախացրել կոլումբացու տաղանդի երկրպագուներին: Նրանք ենթադրում են, որ նա մնալու է մադրիդյան ակումբում: Ֆուտբոլիստի ճակատագիրը, սակայն, դեռ անորոշ է:
Նշվում է, որ Զիդանի որոշումը ֆուտբոլիստի պահով անփոփոխ է մնում ու նա, ամենայն հավանականությամբ, նախքան մրցաշրջանի մեկնարկը կլքի ակումբը։
«Ռեալը» ցանկանում է 40 մլն եվրով վաստակել ֆուտբոլիստի վաճառքից։ Խամեսի ծառայություններով են հետաքրքրված «Ատլետիկոն», «Նապոլին» ու «Միլանը»։