Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է սպասվող խաղերի ու դրանց թիմի մոտեցման մասին։
«Ռեալին» առջևում 11 եզրափակիչ է սպասվում, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք Լա Լիգայում:
Երբեմն ես այնքան էլ լավ չեմ կարողանում իմ մտքերն արտահայտել իսպաներեն: Ինձ համար կարևոր է ամեն խաղը, նույնիսկ՝ ընկերականը: Լա Լիգան երկար մրցաշար է: Ինձ այն դուր է գալիս:
Եթե դու լավ ես հանդես գալիս առաջնությունում, հետո արդեն լավ ես հանդես գալիս նաև Չեմպիոնների լիգայում: Պրիմերան ամենադժվար և երկարատև մրցաշարն է:
Իսպանիայի առաջնությունը հեշտ չէ, մեզ ուժեղ մրցակիցներ են դիմակայում: Երբ դու «Ռեալի» մարզաշապիկով ես, կարևոր է ամեն խաղը», – Զիդանի խոսքերը փոխանցում է «Ռեալի» պաշտոնական կայքը: