fbpx
Սպորտ

Ռեալն իմ կյանքի ակումբն է. Խոսելու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն, ով մեկ տարի վարձավճարով հանդես է գալիս մադրիդյան ակումբում, խոսել է իր ապագա կարիերայի պլանների մասին։

«Այս պահին ես այստեղ եմ՝ «Ռեալում»: Ես խաղում եմ այս թիմում վարձավճարով` գնելու տարբերակով: Ես ձեզ ավելին ոչինչ չեմ կարող ասել: Իհարկե, ես շատ կցանկանայի մնալ։

«Ռեալն» իմ կյանքի ակումբն է: Ցանկանում եմ հատուկ մրցաշրջան անցկացնել, որպեսզի ակումբի ղեկավարությանը համոզեմ շարունակել համագործակցությունն ինձ հետ։ Ես ուզում եմ մնալ այստեղ»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Այս մրցաշրջանում Խոսելուն «Ռեալի» կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ