Ավարտվեց Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը։ Միմյանց հետ մրցեցին «Ռեալն» ու «Ատլետիկոն»։
Հանդիպման հիմնական ժամանակն ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքիով: Նշենք, որ լրացուցիչ ժամանակի վերջնամասում Ֆեդերիկո Վալվերդեն վերջին հույսի խախտում կատարեց Մորատայի նկատմամբ ու հեռացվեց խաղադաշտից։ Թիմերը հաղթողին որոշեցին 11-մետրանոցներով։
Այստեղ ուժեղ գտնվեցին «Ռեալի» ֆուտբոլիստները և հաղթեցին 4-1 հաշվով։
Արդյունքում՝ գավաթը բաժին հասավ «Արքայական» ակումբին։