AS-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալը» և «Այնտրախտը» համաձայնության են եկել վերջինիս 21-ամյա ֆուտբոլիստ Լուկա Յովիչի տրանսֆերի հարցում:
Տեղափոխությունն արժենալու է 50-60 միլիոն եվրո: Գումարի 20%-ը բաժին է հասնելու է ֆուտբոլիստի նախկին ակումբին՝ «Բենֆիկային»:
Աղբյուրը նաև հաղորդում է, որ Յովիչի տեղափոխությամբ պայմանավորված՝ «Ռեալը» «Ռայո Վալյեկանոյից» չի վերադարձնի վարձավճարով հանդես եկող Ռաուլ դե Տոմասին, որն ավելի վաղ դիտարկվում էր որպես Կարիմ Բենզեմային փոխարինող: