«Ռեալ»-ը ընտրել է նոր մրցաշրջանում թիմի երրորդ դարպասպահին:
Ինչպես հաղորդում է Marca-ն, Դիեգո Ալտուբեն կստանձնի այդ դերը: Դա այն բանից հետո, ինչ Անդրեյ Լունինը վարձակալությամբ տեղափոխվել է «Վալյադոլիդ»:
Ավելի վաղ Զինեդին Զիդանը և Ֆլորենտինո Պերեսը ուկրաինացուն տեսնում էին որպես Տիբո Կուրտուային փոխարինողի, սակայն Կեյլոր Նավասը չի ցանկացել լքել «Սանտիագո Բերնաբեու»-ն, այդ պատճառով ընտրվել էր վարձակալությամբ հեռանալու տարբերակը:
2018/19 մրցաշրջանում Լունինը վարձավճարով խաղացել էր «Լեգանես»-ի կազմում: