Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի ազգային ընտրանու հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը:
Այս մասին հայտարարել է «արքայական ակումբ»-ի մամուլի ծառայությունը պաշտոնապես ներկայացնելով Մբապեին, որպես մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ:
Աշխարհի չեմպիոն Մբապեի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը:
Կիլիան Մբապեն մինչ այս հանդես էր գալիս Ֆրանսիայի բազմակի չեմպիոն ՊՍԺ-ի կազմում: Առավել վաղ հարձակվող եղել է «Մոնակո»-ի ֆուտբոլիստ: 2018 թվականից մինչ 2024 թվականը Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 306 հանդիպում` դառնալով 255 գոլի հեղինակ:

