Ռիադում ավարտվեց Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը։ Եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 4։1 հաշվով հաղթեց «Բարսելոնայի» և նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։
Առաջին կեսում մադրիդյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը՝ աչքի ընկնելով 7-րդ, 10-րդ և 39-րդ (11մ) րոպեներին։
Հյուրերից 33-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին։ Արքայական ակումբի կազմում 64-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ռոդրիգոն։
71-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց կատալոնական թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։