«Մալյորկա»-ի միանգամից երկու պաշտպան դարձել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայիններ»-ը Պաբլո Ռամոնի և Չավի Սինտեսի տրանսֆերների դիմաց վճարել է 1 մլն եվրո: Նշվում է, որ ֆուտբոլիստները մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կմնան «Մալյորկա»-ում:
Հարկ է նշել, որ երկու խաղացողներն էլ հանդես են գալիս Իսպանիայի երիտասարդական հավաքականում:
Ռամոնն իր հերթին այս մրցաշրջանում Իսպանիայի Գավաթում 2 հանդիպում է անցկացրել:
Հաղորդում է sportal.am-ը։
