Մադրիդի «Ռեալը» բանավոր համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ Օրելիեն Չուամենիի տեղափոխության հարցում։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, մադրիդյան ակումբը բանավոր համաձայնության է եկել մոնեգասկների հետ 22-ամյա հենակետային կիսապաշտպանի տրանսֆերի հարցում։ Գործարքի գումարը կկազմի ավելի քան 100 մլն եվրո։
Այժմ ակումբներն ավարտում են անհրաժեշտ փաստաթղթերի մշակման գործընթացը։ Դրանից հետո պաշտոնապես կհայտարարվի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։
Հանուն «Ռեալ» տեղափոխվելու ֆրանսիացին հրաժարվել է ՊՍԺ-ից, «Լիվերպուլից» և «Մանչեսթեր Յունայթեդ»-ից։