fbpx
Սպորտ

Ռեալը 225 մլն եվրո վարկ կվերցնի` ջերմոցների համար

«Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեույում» մարզադաշտի խոտածածկը պահելու համար ստորգետնյա ջերմոց կկառուցի։

Այս նպատակին հասնելու համար մադրիդյան ակումբը 27 տարով ընդհանուր 225 միլիոն եվրո վարկ կվերցնի 1,53 տոկոս տոկոսադրույքով։

Այս դիզայնը թույլ կտա խոտածածկը մաքրել և պահպանել ֆուտբոլային հանդիպումների համար օպտիմալ պայմաններում: Այսպիսով մարզադաշտում հնարավոր կլինի տարբեր միջոցառումներ իրականացնել՝ չվնասելով խոտածածկը, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ռեալը» 2020 թվականին է սկսել մարզադաշտի վերակառուցումը և նշվում է, որ այն լիովին պատրաստ կլինի 2022 թվականի դեկտեմբերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ