fbpx
Սպորտ

Ռեալը խոսել է Մբապեի վնասվածքի մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ կապված ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի հետ։

«Մադրիդի «Ռեալի» բժշկական ծառայությունների կողմից այսօր անցկացված թեստերից հետո Կիլիան Մբապեի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի վնասվածք: Նրա վիճակին կհետևեն»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ:

Ֆրանսիացին վնասվածք է ստացել Իսպանիայի Պրիմերայի 7-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղում, որն ավարտվել է Արքայական ակումբի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Հիշեցնենք, որ այս խաղում Մբապեն գոլ է խփել և փոխարինվել 80-րդ րոպեին։

Յոթ հանդիպումների արդյունքներով Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ վաստակելով 17 միավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ