fbpx
Սպորտ

Ռեալը զգուշացրել է Մբապեին

Մադրիդի «Ռեալը» զգուշացրել է ՊՍԺ-ի աստղերից Կիլիան Մբապեին, որ եթե նա որոշի երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, ապա «Ռեալը» կհրաժարվի նրան ձեռք բերելուց։

Այս մասին գրում է The Times-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ՊՍԺ-ից Մբապեին առաջարկել էին կարճ ժամանակով երկարաձգել պայմանագիրը՝ շաբաթական 1 միլիոն եվրո ստանալու հնարավորությամբ։

Ըստ աղբյուրի, եթե «Ռեալը» չգնի Մբապեին, ապա կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» աստղային հարձակվող Էրլինգ Հալանդին։

Նշվում է, որ մադրիդյան ակումբը մտադիր է ձևակերպել Մբապեի տրանսֆերը մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ